Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հպարտությունից հեռու մնացեք, դա մեղք է` մահացու

Հպարտությունից հեռու մնացեք, դա մեղք է` մահացու
14.06.2024 | 09:57

Հայ մարդը, զինվորը կարող է լինել խրոխտ ու քաջազուն, արիական և ասպետական, բայց ո՛չ հպարտ ու հայհոյող:

Հայաստանի հպարտ քաղաքացի֊ արտահայտությունը չարը Նիկոլի բերանով ներմուծեց Ազգի մեջ, որ հեշտ պառակտի, ավելացնելով մեղքի տոկոսը:

Այդ մասին անգամ Իրանի հայությունը հրավիրեց ուշադրության` վարչապետի աթոռը զբաղեցնողին, բայց անտեսվեց նրա կողմից, իբր իր ասած հպարտն ուրիշ է:

Հպարտ, դուխով այս խոսքերը խորը իմաստ ունեն իրենց կործանարար հետևանքներով:

Ազգի ներսում հպարտությունը մեղք է` մահացու, և վատ օրինակ այն ընդդիմադիր ուժերին, որոնց մոտ էլ բարձր է հպարտության և մեղքի տոկոսը, ինչը և դարձել է խոչընդոտ միաբանության` այն մեծ հրաշքի որ սպասում է Աստված և ողջ Աշխարհը, թե ի՛նչ կընտրի հայը՝ Աստծու՞ն, թե՞ Մամոնային:

Իսկ եթե հայը համարում է, որ ընտրել է Աստծուն, ապա խոնարհությունը և եղբայրական սերը կլինեն առաջի կարգախոսը Հայաստանի քաղաքացու, հանուն փրկության և հաղթանակի:

Գիտե՞ք դուխովի ու խրոխտի տարբերությունը:

Դուխով կարող է լինել շունը, գազանը, մարդասպանը, խուլիգանը:

Սակայն խրոխտ քաղաքացին կարող է ամբողջ կյանքը համեստ մարդ լինել, բանվոր, գիտնական էական չէ, կարող է խորը հավատացյալ անձնավորություն լինել խոնարհ Աստծուն, Եկեղեցուն` հանուն Հավատի և Հայրենյաց միշտ պատրաստ լինել նահատակվել և ընտրել անմահության ճանապարհը:

Խրոխտը անձնազոհ է հանուն գաղափարախոսության ու ոչ մի դուխով «նայոմնիկ» չի կարող հաղթել խրոխտ հայ քաջին:

Սա է ճիշտ գաղափարախոսությունը և հաղթանակի ճանապարհը:

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 2685

Մեկնաբանություններ